Մատչելիության հղումներ

Մարդասպանի հայրը հերքեց որդու ամուսնության լուրը


Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հայրը` Սահիբ Սաֆարովը հերքել է որդու ամուսնության մասին լուրը, որ այսօր ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

«Առավոտից հեռախոսը չի լռում։ Դա կեղծ տեղեկատվություն է։ Մի կողմից, Ռամիլի «վրայով անցնում է» եվրոպական մամուլը, մյուս կողմից` մերը։ Ուզում ես բռնել գրողների օձիքից եւ հարցնել` «ի՞նչ եք ուզում Ռամիլ Սաֆարովից», - Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է, մասնավորապես, մարդասպանի հայրը։

Սաֆարովի ամուսնության մասին հաղորդագրությունում 1news.az ինտերնետային պարբերականը վկայակոչել էր նրա հարազատներին։ Ըստ նույն աղբյուրի` մարդասպանը ընտանիք է կազմել Շեբնեմ Մամեդովայի հետ, «ով նրան սպասել է բոլոր այս տարիներին»։

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը անազատության մեջ մնաց ութեւկես տարի, ապա այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ նույն օրը ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG