Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Սաֆարովի հարցով


ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը անցած շաբաթ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` ի պատասխան Հայաստանի ներկայացուցչի օգոստոսի 31-ի նամակի, որում պաշտոնական Երեւանը իր վրդովմունքն էր արտահայտել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի, ազատ արձակման եւ փաստացի հերոսացման կապակցությամբ։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ագշին Մեհդիեւը իր նամակում պնդել է, թե մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Ստրասբուրգի 1983 թվականի կոնվենցիային համապատասխան, Ադրբեջանի նախագահն էլ նրան ներում է շնորհել երկրի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։

Ադրբեջանցի դիվանագետը իր նամակում նաեւ խորհուրդ է տվել Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը դիտարկել հայ - ադրբեջանական հակամարտության համատեքստում` միաժամանակ հավաստիացնելով, թե «Սաֆարովը չի փառաբանվում եւ չի հերոսացվում Ադրբեջանում, ինչպես պնդում է հայկական կողմը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG