Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վիկտոր Դալլաքյան
Վիկտոր Դալլաքյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Ազգային ժողովում Հայաստանի նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
XS
SM
MD
LG