Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հավատում է ղարաբաղյան կարգավորման հնարավորությանը


Ֆրանսիան` որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդներից մեկը, հավատում է բանակցային գործընթացում առաջընթացի եւ ձգձգվող հակամարտությանը լուծում գտնելու հնարավորությանը։ 1news.az ինտերնետային պարբերականին այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։

«Մեր` որպես միջնորդների, խնդիրը միասնական համագործակցության կոչող ուղերձն է թե՛ Ադրբեջանին եւ թե՛ Հայաստանին։ Սակայն առաջընթացը կախված է, առաջին հերթին, ներգրավված կողմերի քաղաքական կամքից», - ընդգծել է դեսպանը` հավելելով, որ իբրեւ միջնորդ` Ֆրանսիան կարող է միայն օժանդակել դեպի լուծում առաջ շարժվելուն, սակայն առանց հակամարտության կողմերի քաղաքական կամքի առաջխաղացումը անհնար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG