Մատչելիության հղումներ

Արա Գյուրջյանը` Գնումների աջակցման կենտրոնի պետի պաշտոնակատար


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ սահմանված կարգով պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Այդ մասին հայտնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Գնումների աջակցման կենտրոնի նախկին ղեկավարությունը պաշտոնանկ արվեց անցած շաբաթ` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համակարգին ուղղված խիստ քննադատությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG