ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա ՎՈւԱՄ-ի արտգործնախարարների նիստը` Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պատվիրակության մասնակցությամբ։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Քալանդաձեն նշել է, որ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են տնտեսական համագործակցության հարցեր եւ հստակեցնելու են կազմակերպության հետագա ծրագրերը։