Մատչելիության հղումներ

Հայ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի ուսումնավարժանքին


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը այսօր առավոտյան մեկնել է Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների փրկարարական թիմեր, ՄԱԿ-ի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական կենտրոնը, ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (քաղաքային որոնողափրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական,քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ եւ շնաբաններ)։ «Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժության սցենարի համաձայն` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել պայմանական ուժեղ երկրաշարժ, եւ տարբեր երկրներից որոնողափրկարար թիմեր շտապել են օգնության:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝ բարելավել երկրների միջեւ համագործակցությունը` աղետների հետեւանքների վերացման ժամանակ, հզորացնել միջազգային աջակցության ստացման եւ միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ հետեւանքների կառավարման գործողությունների արդյունավետ կազմակերպման եւ համակարգման կարողությունները, նպաստել հարեւան երկրների սահմանամերձ համագործակցությանը եւ զարգացնել միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը եւ համակարգումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG