Մատչելիության հղումներ

Վարորդական վկայական ստանալու գործընթացը պարզեցվում է


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ փոփոխություններ կատարեց իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու նպատակով։

Որոշման համաձայն, մասնավորապես, քաղաքացին այլեւս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը հանձնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին, վարորդական վկայական ունեցող անձը որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլեւս չի հանձնելու տեսական քննություն, վերացվում են նաեւ մի շարք այլ պահանջներ։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG