Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը քննադատում է հակաալկոհոլային նոր օրենքը

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատել է թունդ ալկոհոլային խմիչքների արգելք սահմանող չեխական նոր օրենքի ընդունումը:

Կլաուսն ասել է, թե այդ արգելքը խելամիտ չէ եւ կարող է հանգեցնել ապօրինի առեւտրի:

20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող խմիչքների վաճառքը արգելող օրենքը Չեխիայի խորհրդարանը ընդունել է անցած շաբաթ: Երեկվանից երկրում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը:

Չեխիայում կեղծված ալկոհոլից թունավորման հետեւանքով վերջերս առնվազն երկու տասնյակ մարդ մահացավ։
XS
SM
MD
LG