Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաեւ Սարկոզիի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, եւ համոզմունք են հայտնել, որ կապերը հետագայում եւս կզարգանան։

Ադրբեջանական գործակալությանը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի փոխանցում։

Նույն օրը Ալիեւին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG