Մատչելիության հղումներ

Անկախության օրվան նվիրված հանդիսավոր նիստ ՊՆ-ում


Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 20-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, նախարարության, Զինված ուժերի եւ գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների եւ առանձին բաժինների պետեր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում կհանձնվեն Հայաստանի պետական ու գերատեսչական պարգեւներ:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախության 21-ամյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG