Մատչելիության հղումներ

ՏՏ ոլորտում աճի տեմպերով Հայաստանը «առաջինն է տարածաշրջանում»


2011 թվականի ցուցանիշներով Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառի աճի տեմպերով առաջինն է եղել Հարավային Կովկասում: Այդ մասին այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեն` նշելով, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում թյուրիմացություն է տեղի ունեցել։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետն է ՀՄՄ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հիշյալ զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած 2011-ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ-ի կայքում: Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ եթե օգտագործվեին 2011-ի ցուցանիշները, ապա Հայաստանի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ:

Համադուն Թուրեն արձանագրել է, որ Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք, այդ թվում` Հայաստանում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG