Մատչելիության հղումներ

Սումգայիթի գործարանում հրդեհից երեք մարդ է զոհվել


Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի սինթետիկ լվացող միջոցների գործարանում երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս տասը մարդ վիրավորվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` նշելով, որ բոլոր վիրավորվածները հրշեջ ծառայության աշխատակիցներ են։

Ադրբեջանական գործակալության տվյալներով` հրդեհը հաջորդել է գործարանի տարածքում տեղի ունեցած երեք պայթյուններին, հրշեջներին հաջողվել է այն մարել առավոտյան ժամը 4-ի սահմաններում։

Նախնական տվյալներով` պատահարը հետեւանք է եռակցման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG