Մատչելիության հղումներ

Օլանդը եւ Ալիեւը կքննարկեն նաեւ Ղարաբաղի հարցը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` այսօր Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը։

«Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է, եւ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս իրավիճակը եւ հակամարտության կարգավորման հեռանկարները», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ`ասել է Հասանովը։

Նրա խոսքերով` նախագահների հանդիպման ժամանակ նաեւ գնահատական է տրվելու Մինսկի խմբի գործունեությանը եւ քննարկվելու են այդ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները։

Հիշեցնենք, որ ֆրանսահայ համայնքը այսօր երեկոյան հանրահավաք է անցկացնելու` իր բողոքը հայտնելու Ալիեւի այցի եւ Օլանդի ընդունելությանը արժանանալու կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG