Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կրոնական հանդուժողականության կոչ է անում


Հռոմի պապը` Բենեդիկտոս 16-րդը, մերձավորարեւելյան տարածաշրջանի բնակիչներին դիմել է կրոնական հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի կոչով:

Եռօրյա այցով Լիբանանում գտնվող պապը այսօր Բեյրութում ելույթ է ունեցել երկրի քաղաքական եւ կրոնական ղեկավարների հետ հանդիպմանը` շեշտելով քրիստոնյաների եւ մահմեդականների խաղաղ գոյակցության կարեւորությունը:

Երեկ Տրիպոլիում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքող ցուցարարների եւ իրավապահների բախման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG