Մատչելիության հղումներ

Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա հարձակման գործով կան ձերբակալվածներ


Բենգազիում Լիբիայի հյուպատոսարանի վրա հարձակումը, ինչպես այսօր հայտարարել է Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամեդ Մաքրիֆը, ոչ թե տարերային բողոքի, այլ ծրագրված գործողության արդյունք էր:

Այդ հարձակման ընթացքում, հիշեցնենք, սպանվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը:

Մաքրիֆը նաեւ հայտարարել է, որ արդեն կան ձերբակալվածներ:

Միեւնույն ժամանակ, շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Միացյալ Նահանգներում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» սիրողական կինոնկարի: Հարձակման են ենթարկվում ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների դեսպանատներն ու հյուպատոսարանները:

Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4-ի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG