Սիրիայի հարցով միջազգային միջնորդ Լահդար Բրահիմին, ինչպես հաղորդում է սիրիական հեռուստատեսությունը, Դամասկոսում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ:
Սա Քոֆի Անանին փոխարինած Բրահիմիի առաջին հանդիպումն էր Սիրիայի նախագահի հետ: Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:
Բրահիմին մտադիր էր քննարկել արդեն տարիուկես շարունակվող հակամարտությանը վերջ դնելուն ուղղված ջանքերը:
Սիրիացի ընդդիմադիրների տվյալներով, զոհերի թիվ անցել է 27 հազարից: Այս պահին ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ բախումները շարունակվում են երկրի մի շարք քաղաքաներում, այդ թվում` Դամասկոսում եւ Հալեպում: