Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը պարգեւատրել է չեմպիոններին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իմաստուն խաղի հայ վարպետներին Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ:

Հանդիպման ավարտին նախարարը Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Արշակ Պետրոսյանին պարգեւատրել է «Անդրանիկ Օզանյան», իսկ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG