Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվում է «Հարսնաքար» ռեստարանային համալիրում կիրառված բռնությունների հետեւանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ այսօր նախատեսված են բողոքի ակցիաներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 33-ամյա Վահե Ավետյանը, 12 օր գիտակցության չգալով, մահացավ գլխուղեղի լուրջ վնասվածքների հետեւանքով: Այս իրադարձությունները հարուցեցին հասարակության բուռն վրդովմունքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG