Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը իրենց բողոքն են փոխանցել Հունգարիայի դեսպանին


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը երկուշաբթի օրը Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել դեսպան Գյորգի Սարապիի հետ` փոխանցելով ամերիկահայ համայնքի վրդովմունքը մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու` հունգարական կառավարության որոշման կապակցությամբ։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Հայ դատի հանձնախումբը քննադատել է պաշտոնական Բուդապեշտի թույլ արձագանքը Բաքվի կողմից մարդասպանին ներում շնորհելու եւ նրա զինվորական կոչումը բարձրացնելու փաստերին։

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հունգարացի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ամերիկահայ համայնքի մտահոգությունները, որ պաշտոնական Բուդապեշտի փաստարկները արժանահավատ չեն, եւ կոչ է արել Հունգարիայի կառավարությանը հրապարակավ ներողություն խնդրել ու հստակորեն դատապարտել Ադրբեջանի ամոթալի գործողությունները։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին շուրջ 300 ամերիկահայեր բողոքի ցույց եւ մոմավառության արարողություն են անցկացրել Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG