Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու ԵԺԿ նախագահը քննարկել են Սաֆարովի միջադեպը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Հայաստանի նախագահը եւ ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին եւ քննարկել դրա հետեւանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում առաջիկայում կայանալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստի եւ տարեվերջին Երեւանում տեղի ունենալիք ԵԺԿ տարածաշրջանային գագաթնաժողովի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG