Մատչելիության հղումներ

Ծառուկյանը շնորհավորեց չեմպիոններին


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել` ՀԱՕԿ-ի եւ անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին Ստամբուլում շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի կապակցությամբ:

«Այս մարզաձեւում շարունակական հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել եւ յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք են պարգեւում շախմատի սիրահարներին ու ամբողջ հայ ժողովրդին։ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ի շնորհիվ ձեզ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը: Սա մեզ համար հավելյալ հպարտության առիթ էր: Սա ավելին էր, քան մարզական հաղթանակը: Դուք արժանի եք ամենաջերմ խոսքերին», - ասված է ուղերձում, որը տարածել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG