Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը ժամանում է Ադրբեջան


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Էրդողանը մասնակցելու է երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին եւ մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրմանը։

Թուրքական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդումները, մեկնելուց առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարելու է Ադրբեջանին։

«Ադրբեջանը բարեկամական եւ եղբայրական երկիր է Թուրքիայի համար։ Այսպես է լինելու միշտ», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG