Մատչելիության հղումներ

Յագլանդը ազատ եւ արդար ընտրությունների կոչ է անում Ուկրաինային


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Կիեւում հորդորել է Ուկրաինայի իշխանություններին հոկտեմբերին անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ:

Յագլանդն ասել է, որ միջազգային հանրությունը մոտիկից հետեւելու է ընտրությունների ընթացքին, եւ որ այդ ընտրությունները կարեւոր դերակատարություն են ունենալու Ուկրաինայի իմիջի ձեւավորման հարցում:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը խնդրահարույց է համարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկումը, նաեւ քննադատության է ենթարկել Ուկրաինայի դատական համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG