Մատչելիության հղումներ

Դեռ հուլիսին վիրավորված ադրբեջանցի զինվորը մահացել է


Ադրբեջանի զինված ուժերի` Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինվոր Ռեբի Ջաֆարովը, ով գլխի հրազենային վիրավորում էր ստացել դեռ հուլիսի 13-ին, մահացել է հոսպիտալում, ուր տեղափոխվել էր վիրավորվելուց հետո։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ` զինվորը վիրավորվել էր հայկական կողմից արձակված կրակոցից։

Անցած ամառվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերում տասնյակ զինծառայողներ են մահացել կամ վիրավորվել, որոնց մեծ մասը, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG