Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլը


Աշխարհի տասնյակ երկրներում այսօր տեղի կունենան ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումները։

Հայաստանի հավաքականը Վալետայում կհանդիպի Մալթայի թիմի հետ։

Եվրոպայի B խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականները։

Մարզական մեկնաբանները խմբի առաջատարն են համարում իտալացիներին։

Այսօր բուլղարացիները մրցելու են իտալացիների հետ, իսկ սեպտեմբերի 11-ին` Հայաստանի թիմի հետ։

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի թիմը Երեւանում խաղալու է աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ։

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի մնացած հանդիպումները տեղի կունենան արդեն 2013-ին. մարտի 26-ին Հայաստանը կընդունի Չեխիային, հունիսի 7-ին կխաղա այսօրվա մրցակից Մալթայի հետ, հունիսի 11-ին Կոպենհագենում ուժերը կչափի դանիացիների հետ։

Գրեթե ճիշտ մեկ տարի հետո` 2013-ի սեպտեմբերի 6-ին, Հայաստանի թիմը Չեխիայում կխաղա, սեպտեմբերի 10-ին արդեն Երեւանում կհյուրընկալի դանիացիներին, հոկտեմբերի 11-ին` բուլղարացիներին։

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Իտալիայում` հոկտեմբերի 15-ին։

Ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Բրազիլիայում` 2014 թվականի հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 13-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG