Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երեւան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը անցած գիշեր ժամանել է Երեւան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական հաղորդագրության, Ռասմուսենը այսօր Երեւանում հանդիպումներ կունենա Հայաստանի իշխանությունների հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի կեսօրին, իսկ մինչ այդ նա ելույթ կունենա Երեւանի պետական համալսարանում:

Հայաստանի նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի Երեւան ժամանումը եւ հանդիպումների մի մասը նախատեսված էին դեռ երեկ, սակայն հետաձգվեցին, պաշտոնական պարզաբանմամբ` «տեխնիկական պատճառներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG