Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն եւ անմիջապես ազատ արձակելուն:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սահակյանը նշել է, որ «այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաեւ Արցախում»: Ըստ նրա` «տեղի ունեցածն արտացոլում է Ադրբեջանում տիրող նողկալի բարոյահոգեբանական եւ քաղաքական մթնոլորտը, որը հանդիսանում է ֆաշիստական գաղափարախոսության եւ ցեղասպանության շարունակություն, ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է եւ պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից»:
Հրեշավոր որակելով այդ քայլը` Բակո Սահակյանը այն համարել է մեծ հարված բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նա ընդգծել է, որ «հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող եւ չեն մնա անպատասխան», եւ այդ համատեքստում համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
Նիստում քննարկվել են նաեւ այս տարվա ութ ամսվա տնտեսական ցուցանիշները:
Նիստին հրավիրված էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։