Մատչելիության հղումներ

Մամեդյարովը մեկնեց Փարիզ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր մեկնել է Փարիզ` հանդիպելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը, հանդիպման ժամանակ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը»։

Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաքում Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպման միակ հարցը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, «մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա - ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետեւանքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG