Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ շախմատի օլիմպիադայի առաջատար


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր տոնեց հինգերորդ հաղթանակը այս հեղինակավոր մրցաշարում՝ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի թիմի նկատմամբ, եւ գլխավորեց աղյուսակը։

Լեւոն Արոնյանը հաղթեց Վասիլի Իվանչուկին, մյուս երեք հանդիպումները ավարտվեցին ոչ ոքի։

Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում էր Ուկրաինայի ընտրանին։

Նախորդ երկու տուրերում կրած պարտություններից հետո շաբաթ օրը հաղթանակ տարան նաեւ հայաստանցի շախմատիստուհիները, որոնք 2.5:1.5 հաշվով առավելության հասան Անգլիայի թիմի նկատմամբ եւ այժմ 32-րդ հորիզոնականում են։

Էլինա Դանիելյանը հաղթեց Անյա Քորքեին, մյուս երեք հանդիպումներում արձանագրվեց ոչ ոքի։

Կիրակի օրը օլիմպիադայի մասնակիցները կհանգստանան, իսկ սեպտեմբերի 3-ին Հայաստանի շախմատիստները եւ շախմատիստուհիները կհանդիպեն, համապատասխանաբար, Ռուսաստանի եւ Արգենտինայի թիմերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG