Ադրբեջանի բանակի` Աղդամի շրջանում տեղակայված զորամասում զինվոր է զոհվել։
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հաղորդվում է, որ պատահարը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով. զինվոր Նովրուզ Խուդավերդիեւը իրեն ամրակցված զենքից կրակ է բացել` սպանելով իր ծառայակից Փյարվին Դադաշեւին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են այդ տեղեկատվությունը։
Անցնող ամռանը Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների մահվան տասնյակ դեպքեր են գրանցվել, որոնց մեծ մասը, ըստ ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունների, տեղի է ունեցել մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում։