Մատչելիության հղումներ

Սիրիացի փախստականները` լուրջ խնդիր Թուրքիայի համար


Թուրքիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով հնարավորինս արագ Սիրիայում ճամբարներ ստեղծել ռազմական գործողությունների տարածքներից փախչողների համար:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը այլեւս չի կարողանում հոգալ թուրքական սահմանը հատել փորձող սիրիացի փախստականների խնդիրը: Ըստ Դավութօղլուի ներկայացրած վիճակագրության` ամեն օր թուրք - սիրիական սահմանը հատում է շուրջ 4 հազար սիրիացի, 10 հազարից ավելի մարդ կուտակված է սահմանամերձ շրջանների սիրիական հատվածում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների նիստում սիրիական ճգնաժամի քննարկման ժամանակ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ճամբարներ ստեղծելու՝ Դավութօղլուի առաջարկի իրագործումը կապված է մեծ դժվարությունների հետ:

ՄԱԿ-ը, իր հերթին, կոչ է անում ավելացնել սիրիացիներին հատկացվող մարդասիրական օգնության ծավալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG