Մատչելիության հղումներ

Հայաստանը շախմատի օլիմպիադան սկսեց հաղթանակներով


Ստամբուլում մեկնարկած շախմատի 40-րդ օլիմպիադայի առաջին տուրում երեկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ Բոլիվիայի ընտրանու նկատմամբ, իսկ կանանց հավաքականը նույն հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։

Այսօր` առաջնության երկրորդ տուրում հայաստանցի շախմատիստների մրցակիցը կլինի Բանգլադեշի հավաքականը, շախմատիստուհիներինը` Շվեյցարիայի թիմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG