Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՔԾ


Օգոստոսի լույս 12-ի գիշերը Երեւանի Կոմիտաս, 30 հասցեում 44-ամյա ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործի առնչությամբ Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսված ծառայողական քննությունը ավարտվել է, քննության արդյունքներով կազմված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տուժածի հարազատները Ոստիկանությանը մեղադրել էին դեպքի պահին իրենց ահազանգին երկուեւկես ժամ ուշացումով արձագանքելու մեջ։

Ըստ կարգի` ծառայողական քննության նյութերը Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում այն դեպքում, եթե քննության արդյունքում պաշտոնյաների արարքներում հայտնաբերվում են քրեական պատասխանատվություն ենթադրող տարրեր։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք առաջիկա օրերին ոստիկանության աշխատակիցներ պաշտոնանկ կարվե՞ն, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ դա կախված է ՀՔԾ-ում գործի ընթացքից։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG