Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանա նահանգում` «Իսահակ» անվանումը ստացած արեւադարձային փոթորկի պատճառով:
Ավելի վաղ իրենց նահանգներում արտակարգ դրություն էին հայտարարել Լուիզանայի, Ֆլորիդայի, Միսիսիպիի եւ Ալաբամայի նահանգապետները:
Հարավային Ֆլորիդայի ափերից «Իսահակ» փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս` սպառնալով Նոր Օռլեանի առափնյա շրջաններին, որտեղ 7 տարի առաջին «Կատրինա» փոթորիկը մոտ 1800 մարդու կյանք է խլել, մեծ ավերածություններ պատճառել։
«Իսահակ» փոթորկի պատճառով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը մեկ օրով հետաձգել է իր հավաքը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում, որտեղ Միթ Ռոմնին պաշտոնապես ներկայացվելու է որպես կուսակցության թեկնածուն Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրություններում:
«Իսահակ» փոթորկի հետեւանքով Հայիթիում եւ Դոմինիկյան Հանրապետությունում առնվազն 20 մարդ է զոհվել: