Մատչելիության հղումներ

Պուտին. Ազգայնականները չարաշահում են իրենց ժողովրդավարական ազատությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս ազգայնակաները չարաշահում են իրենց ժողովրդավարական ազատությունները:

Ուրբաթ օրը Ներազգային հարաբերությունների խորհրդի առաջին նիստին Պուտինը հայտարարել է, որ պետք է դիմագրավել էթնիկ խմբերի նկատմամբ ագրեսիային: Նա նաեւ քննադատել է տեղական իշխանություններին՝ բռնությունների վերջ տալ չկարողանալու համար:

Նախօրեին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբերգում ֆուտբոլի ազգայնական երկրպագուները հարձակվել էին Դաղստանի թիմի երկրպագուների վրա:

Ռուսաստանում ավելի քան 200 էթնիկ խումբ է ապրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG