Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի խզի իր առեւտրատնտեսական կապերը Սիրիայի հետ


Մոսկվան չի պատրաստվում խզել պաշտոնական Դամասկոսի հետ առեւտրատնտեսական կապերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ չնայած Սիրիայի ներքին հակամարտությանը, ռուս-սիրիական առեւտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ Դամասկոսի դեմ մի շարք երկրների միակողմանի պատժամիջոցները, որոնց վերաբերյալ Ռուսաստանի բացասական դիրքորոշումը քաջ հայտնի է, չեն կարող հիմք հանդիսանալ ռուս-սիրիական համատեղ ծրագրերի դադարեցման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG