Մատչելիության հղումներ

Գյուլն ընդհատել է Ղրղըզստան կատարած այցը


Ղրղըզստանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ այդ երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ընդհատել այցը:

Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը գրիպով հիվանդ է եղել, ինչպես նաեւ ականջի հետ կապված խնդիր է ունեցել:

Գյուլը Բիշքեկ էր գնացել` մասնակցելու Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովին: Գագաթաժողովին մասնակցում են Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահները, Ադրբեջանի վարչապետը, Թուրքմենստանի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG