Սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների` այսօր մեկնարկած քարոզարշավի շրջանակում Գյումրիում իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը, որը ընտրություններին մասնակցելու է ավագանու անդամի 7 թեկնածուներով:
Ծրագրի հեղինակների խոսքով, իրենք մշակել են ոչ թե քառամյա, այլ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիր:
«Տեղական ինքնակառավարման բարեփոխումը մեզ համար ինքնանպատակ չէ», - ասաց ավագանու թեկնածուներից Լեւոն Բարսեղյանը: - «Դա քաղաքի եւ քաղաքացիների կյանքի բարեփոխման հայտ է, որի բանալիներից մեկը մենք գտել ենք` ավագանու որակի բարեփոխումը. ավագանին դարձնել այնպիսին, ինչպիսին նախատեսված է օրենքով: Դարձնել դոմինանտ տեղական գործադիրի` քաղաքապետի եւ աշխատակազմի նկատմամբ»:
Մյուս թեկնածուները ներկայացրեցին ծրագրի տնտեսական, ժողովրդագրական եւ սոցիալական բաղադրիչները:
«Քաղաքը մերն է» նախաձեռնության կողմից ներկայացված ավագանու անդամի թեկնածուները վստահեցրին, որ գնում են ավագանի ոչ թե երթուղային գիծ ունենալու կամ տենդերների մասնակցելու, այլ աշխատելու նպատակով:
Գյումրիում ավագանու 21 տեղի համար պայքարում են 71 թեկնածուներ: