Մատչելիության հղումներ

Ամերիկացի գեներալը Իրաքի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը


Բաղդատում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ ամերիկյան բարձրաստիճան զինվորականը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկի հետ քննարկել է Իրաքի հարեւան Սիրիայում տիրող իրավիճակը:

Դեսպանատունը այսօր հայտարարել է, որ ԱՄՆ Զինված ուժերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարթին Դեմփսին ալ-Մալիկի հետ քննարկել է «տարածաշրջանային եւ անվտանգությանն առնչվող խնդիրներ, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մտահոգություններ կան, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է ապակայունացնել առանց այդ էլ անկայուն իրավիճակը Իրաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG