Մատչելիության հղումներ

Կասպարովը հայց կներկայացնի իրեն ձերբակալած ոստիկանի դեմ


Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը այսօր մտադիր է հայց ներկայացնել իրեն ձերբակալած ոստիկանի դեմ` զրպարտության, ապօրին ձերբակալության եւ ծեծի համար:

Կասպարովին ձերբակալել էին ուրբաթ օրը Մոսկվայի Խամովնիկի շրջանի շենքի մոտ: Նա հազարավոր այլ մոսկվացիների հետ մասնակցում էր Pussy Riot խմբի անդամներին աջակցող հանրահավաքին:

Ոստիկանությունը պնդում է, որ երբ Կասպարովին տանում էին դեպի ավտոբուս, նա կծել է իրեն ձերբակալած ոստիկաններից մեկի ձեռքը:

Կասպարովն այս մեղադրանքն հերքում է եւ որպես ապացույց ներկայացնում է ձերբակալության տեսահոլովակը, որտեղ պարզ երեւում է, որ գոնե այդ ժամանակ նա ոչ մեկին չի կծել: Սակայն արդեն հայտնվել են վկաներ, որ պատրաստ են նրա դեմ ցուցմունքներ տալ եւ հայտարարում են, որ իրենք տեսել են, թե ինչպես է աշխարհահռչակ ընդդիմադիրը կծում ոստիկանին:

Ազա Բաբայան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG