Մատչելիության հղումներ

Օբաման կրկին զգուշացնում է Ասադին քիմիական զենք չկիրառել


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին չօգտագործել կամ չտեղափոխել քիմիական զենք, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կփոխի իր մոտեցումները Սիրիայի հակամարտությանը պատասխանելու գործում:

Նախագահ Օբաման հայտարարել է, որ այս փուլում նա չի հրահանգել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Սիրիայում, սակայն նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը «շատ զգուշորեն» դիտարկում է Սիրիայում տիրող իրավիճակը եւ կառավարության կողմից կան մշակված մի շարք հնարավոր ծրագրեր:

Օբաման նաեւ ասել է, որ Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառումը կամ տեղափոխումը լուրջ հետեւանքների պատճառ կդառնա եւ այսպիսի զարգացումը «կարմիր գիծ» կլինի ԱՄՆ-ի համար:

Հիշեցնենք, Ասադի ռեժիմը հայտարարել էր, որ նյարդապարալիտիկ զենքի գործածման հնարավորություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG