Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը փնտրում է Pussy Riot-ի մյուս անդամներին


Ռուսաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ փնտրում է Pussy Riot խմբի մյուս անդամներին: Հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ քանի հոգի է փնտրվում եւ ինչ մեղադրանքներ կարող են ներկայացվել վերջիններիս:

Հիշեցնենք, ավելի վաղ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում հակապուտինյան երգի կատարման պատճառով խմբի երեք անդամներ ձերբակալվեցին եւ դատապարտվեցին երկուական տարվա ազատազրկման:

Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 21-ին խմբի հինգ անդամների մասնակցությամբ, սակայն նրանցից միայն երեքը կանգնեցին դատարանի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG