Մատչելիության հղումներ

ՆԱՍԱ-ն 2016-ին ռոբոտ կուղարկի Մարս


ԱՄՆ-ի Տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ 2016 թվականին ռոբոտ է ուղարկելու Մարս` Կարմիր մոլորակի ներքին զննման համար:

Տիեզերական խմբի կողմից ձեռք բերված տեղեկատվական բազան հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրություններ կատարել այս մոլորակի վրա եւ հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում այն այսօր եւ ինչպիսի փոփոխությունների կենթարկվի առաջիկայում: Գիտնականների հավաստմամբ` այս միջոցով կհստակեցվի, թե ինչպես են գոյանում ժայռային մոլորակները, այդ թվում` նաեւ Երկիր մոլորակը: Այս առաքելությունը կիրականացվի ՆԱՍԱ-ի «Հրթիռային շարժում» լաբորատորիայի կողմից:

Երկու շաբաթ առաջ Մարսի վրա մեկ այլ սարք իջեցվեց` Curiosity-ն` մոլորակի արտաքին ուսումնասիրության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG