Մատչելիության հղումներ

«Բրիտանական ավիաուղիները» դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում


«Բրիտանական ավիաուղիներ»-ը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, ընկերության լոնդոնյան գրասենյակից փոխանցեցին, որ ավիաընկերությունը որոշել է 2012-ի թվականի հոկտեմբերից դադարեցնել իր ծառայությունները դեպի Երեւան` ցածր եկամտաբերության պատճառով:

Վերջին մի քանի տարի ընթացքում «Բրիտանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները Հայաստան չեն եկել, փոխարենը դեպի Երեւան էին թռչում բրիտանական մեկ այլ` BMI ընկերության ինքնաթիռները: Վերջերս BMI-ը վաճառվեց «Բրիտանական ավիաուղիներին», որն էլ որոշեց, որ դեպի Երեւան չվերթերը եկամտաբեր չեն:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG