Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը ցավակցական գիր է հղել Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքի մահվան կապակցությամբ


Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական գիր է հղել Եթովպիայի ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ եթովպացի քրիստոնյաներին Եթովպիայի ուղղափառ եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:

«Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգեւոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում եւ մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում», - ասված է հայրապետական ցավակցագրում:

Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG