Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումը հանդիպման է հրավիրում Ռոմնիին


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի եւ փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանին երեկ կոչ է արել հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ` պարզաբանելու ամերիկահայերին վերաբերող հարցերում իրենց դիրքորոշումը:

«Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը Ձեզ հնարավորություն կտա արտահայտել Ձեր տեսակետը եւ քննարկել գալիք ամիսներին ու տարիներին համատեղ աշխատանքի ուղղությունները», - ասված է Ռոմնիին հասցեագրված` Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանի նամակում:

Այս շաբաթ ավելի վաղ հանձնախումբը նույնաբովանդակ կոչով դիմել էր նախագահ Բարաք Օբամային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG