Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ է ստեղծվել


Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի եւ ղեկավարի ԱՄՆ արեւմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանձնախմբի ստեղծումը արտացոլում է ԱՄՆ արեւմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը եւ սատարելու է նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաեւ սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի եւ Սփյուռքի համանման կառույցների հետ», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG