Մատչելիության հղումներ

Էկվադորը քաղաքական ապաստան տրամադրեց Ջուլիան Ասանժին


Էկվադորը այսօր հայտարարեց, որ քաղաքական ապաստան կտրամադրի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Ասանժը այս տարվա հունիսից ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը` խուսափելով Շվեդիա էքստրադիցիա ենթարկվելուց, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Ասանժի աջակիցները պնդում են, որ Շվեդիայում հարուցված գործը սոսկ պատրվակ է Wikileaks-ի հիմնադրին ավելի ծանր մեղադրանքով Միացյալ Նահանգներ փոխադրելու համար։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ համարել Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակը, որպեսզի կատարեն Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու «օրինական պարտավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG