Մատչելիության հղումներ

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ուելսի ընտրանուն


Հայաստանի երիտասարդական հավաքականը չորեքշաբթի օրը 1:0 հաշվով հաղթանակ է տարել Ուելսի ընտրանու նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, շնորհիվ Հովհաննես Համբարձումյանի իրացրած 11-մետրանոցի, Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակել է հերթական երեք միավորը եւ ամրապնդել իր դիրքերը ընտրական խմբում:

Այժմ Հայաստանի ընտրանին 14 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբային փուլում վերջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG